Հայերեն Russian

Էստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելուն

Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշման մեջ բացառություններ նախատեսել։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պահպանել սահմանը հատելու հնարավորությունը այն մարդկանց համար, որոնց ամուսինները կամ երեխաները բնակվում են Ռուսաստանում և չեն կարող տեղափոխվել Էստոնիա։

Բացի այդ, բաց սահմանը անհրաժեշտ է դիվանագետների աշխատանքի և արտաքսման ընթացակարգերի իրականացման համար։

Նախագահը չի առաջարկում չեղարկել կառավարության որոշումը, այլ միայն նախատեսել որոշակի բացառություններ։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել էին, որ սահմանի փակման հետևանքով երկու երկրների հարաբերությունները հայտնվել են բաց պատերազմի շեմին։

Сообщение Էստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելուն появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝