Հայերեն Russian

Մակրոնը պատասխանել է Պուտինին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անտեղի է անվանել Պուտինի խոսքերը միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին: Նման հայտարարություն պետության ղեկավարն արել է TF1-ին տված հարցազրույցում։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։

Մակրոնի խոսքով՝ միջուկային զենքը որպես սպառնալիք օգտագործելը անպատասխանատու է. այն անվտանգության գործիք է, այլ ոչ թե ապակայունացման կամ սպառնալիքի:

Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է, որ Փարիզն էլ ունի միջուկային զինանոց, ինչն անվտանգության երաշխիք է հանրապետության բնակիչների համար:

«Դա մեզ վրա պատասխանատվություն է դնում էսկալացիա թույլ չտալու համար», — նշել Է Մակրոնը՝ հավելելով, որ եթե խոսքը վերաբերում է միջուկային զենքին,«շատ բառեր չեն պահանջվում»:

Օրերս լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Պուտինը հայտարարել էր, որ ռազմատեխնիկական տեսանկյունից Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի:

Մինչ այդ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերքել էր իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունների սառեցման մասին խոսքերը: Նրա խոսքով՝ Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր ինքը Պուտինի հետ ավելի հաճախ է զրուցել, քան ցանկացած այլ նախագահ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝