Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում ստացած վնասվածքի պատճառով չի միանա ազգային հավաքականին։
Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն։
Հիշեցնենք, որ մեր թիմն այս ամիս երկու ընկերական հանդիպում կանցկացնի՝ տանը մրցելով Կոսովոյի (22.03), իսկ արտագնա խաղում Չեխիայի հետ (26.03):
Ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել էր հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։