Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են փոխընբռման 1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանները՝ որպես սահմանազատման և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմք ճանաչելու հարցի շուրջ:
Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով 2023 թվականին կառավարության ծրագրի կատարողականը ։
Նրա խոսքով՝ այս հարցում ու այս պահին երկու երկրների դիրքորոշումներն ավելի մոտ են, քան, օրինակ, մեկ ամիս առաջ էր։
«Իմ տպավորությամբ, մենք շատ մոտ ենք այդ հարցով փոխադարձ համաձայնության գալուն»,- ասաց նախարարը։