Դատարանը երկարաձգել է Ազատի զորամասի զինվորական կացարանի հրդեհի գործով առանցքային մեղադրյալներից կապիտան Եղիշե Հակոբյանի կալանքը։
Կալանքը երկարաձգվել է երեք ամիս ժամկետով։
Ըստ մեղադրական կողմի՝ հենց Հակոբյանն է փորձել բենզինով թեժացնել վառարանը, ինչի հետևանքով ծագած հրդեհից անցած տարեսկզբին 15 զինծառայող էր զոհվել։