Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է նոր զինանշան հաստատելու ծրագրերի մասին, գրում է Tengrinews.kz-ը։
Նա նշել է, որ Ղազախստանի զինանշանը չափազանց դժվար է ընկալել, այն պարունակում է խորհրդային ժամանակաշրջանի նշաններ։
«Ինչ վերաբերում է պետական զինանշանին, ապա, կարծում եմ, նպատակահարմար է հաշվի առնել մասնագետների և մտահոգ քաղաքացիների, այդ թվում՝ երիտասարդների ողջամիտ փաստարկները, որ Ղազախստանի զինանշանը չափազանց դժվար ընկալելի է, այն պարունակում է էկլեկտիկա և խորհրդային ժամանակաշրջանի նշաններ։ Եթե ընդհանուր համաձայնություն լինի, ապա հնարավոր կլինի ստեղծել հատուկ հանձնաժողով, որն ըստ էության կքննարկի բոլոր ասպեկտները և կանցկացնի հանրային քննարկումներ։ Այնուհետև պետք է հայտարարել բաց մրցույթ Ղազախստանի նոր պետական զինանշանի լավագույն էսքիզի համար»,- ասել է Տոկաևը։