Հայերեն Russian

Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ խրախուսելու Երևանին Բաքվի հետ «ազնիվ» բանակցել. Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել. այս մասին Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Պատմական շանս է առաջացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար։ Խաղաղությունն ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները։ Միջազգային հանրությունը նույնպես պետք է քայլեր ձեռնարկի հայկական կողմին խրախուսելու Ադրբեջանի հետ ազնիվ, բաց բանակցություններ վարելու համար»,- ասել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝