Ռուսական կողմի հրթիռային հարձակման հետևանքով Օդեսայում զոհերի թիվը հասել է 14-ի, ևս 46-ը վիրավորվել է, հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
«ՌԴ-ի հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 14 մարդ, ևս 46 մարդ, այդ թվում՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության յոթ աշխատակից, վիրավորվել է», – գրել է նա Telegram-ի ալիքում։
«Վաղն Օդեսայում սուգ կհայտարարվի»,- ասել է Կիպերը։