Հայերեն Russian

ԱՄՆ-ում կինը ձերբակալվել է 8 միլիոն դոլար արժողությամբ կոսմետիկա գողանալու համար

Կալիֆոռնիայում ձերբակալվել է մի կին, որը կասկածվում է 8 միլիոն դոլար արժողությամբ կոսմետիկա գողանալու համար, գրում է Complex-ը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Միշել Մաքին ձերբակալել են իր տանը։ Քննիչների տվյալներով՝ նա և իր 12 հանցակիցները խանութներից գողացել են մոտ 8 միլիոն դոլար արժողությամբ կոսմետիկա։

Ամերիկուհին այդ ապրանքները տարբեր առևտրային հարթակներում վերավաճառել է։ Գողացված կոսմետիկ ապրանքները խիստ զեղչված գնով վերավաճառվել են Amazon-ում: Օրինակ, Estee Lauder ապրանքանիշի տոնային քսուքը, որը սովորաբար արժե 52 դոլար, նրա առցանց խանութում հասանելի էր 25 դոլարով:

Գողացված ապրանքը, որն առգրավվել էր սպաների կողմից, պահվում էր Միշելի ավտոտնակում։ Կնոջը, նրա ամուսնուն և մյուս հանցակիցներին ընդհանուր առմամբ մոտ 140 մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ գողություն և խոշոր գողություն:

«Նրանց հաջողվել է միլիոնավոր դոլարներ աշխատել այս հանցավոր սխեմայի միջոցով», – ասել է ոստիկանությունը:

Բոլոր ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել և վստահ են, որ ոչ մի անօրինական բան չեն արել։

Կիսվել սոց․ ցանցերում ՝