Վրաց-ռուսական «Կազբեգի» (Լարս) մաքսակետում մաքսավորները կանխել են չհայտարարագրված գումարներ ներմուծելու փորձի երկու դեպք, ըստ aliq.ge-ի՝ այս մասին տեղեկացնում է Վրաստանի եկամուտների ծառայությունը:
«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները, կասկածի հիման վրա, օտարերկրյա քաղաքացիների վարած ավտոմեքենայի մանրազնին զննության արդյունքում հատուկ կազմակերպված թաքստոցներում հայտնաբերել են ընդհանուր 18 մլն 850 ռուսական ռուբլի։
Չհայտարարագրված դրամական միջոցների ընդհանուր ծավալը, ըստ Վրաստանի Ազգային բանկի փոխարժեքի, կազմել է 524 հազար 320 լարի 63 թեթրի»,- հայտնում են եկամուտների ծառայությունից։
Վրաստանի մաքսային օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, իրավախախտ քաղաքացիների նկատմամբ որպես պատժամիջոց սահմանվել է գումարի լրիվ բռնագանձում: