Օհայո նահանգի Լեյքվյու քաղաքում տորնադոյի և հորդառատ անձրևների հետևանքով երեք մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաընկերությունը՝ հղում անելով նահանգային իշխանություններին։
Ըստ տվյալների՝ աղետից տուժածները հայտնաբերվել են տների փլատակներում՝ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում։
Ինչպես նշում է ABC-ն, ներկայումս ԱՄՆ-ում գրանցված է առնվազն 14 տորնադո յոթ տարբեր նահանգներում: