Հայերեն Russian

Արսեն Զախարյանն առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում

Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանն առաջին գոլն է խփել Իսպանիայի Լա լիգայում: «Ռեալ Սոսյեդադը» Լա լիգայի 29-րդ տուրի տնային խաղում 2-0 հաշվով հաղթել է «Կադիսին», 20-ամյա Զախարյանը գոլի հեղինակ է դարձել 68-րդ րոպեին՝ խաղադաշտ դուրս գալուց երկու րոպե անց:

Սա Զախարյանի առաջին գոլն է «Ռեալ Սոսյեդադի» կազմում: Մինչև այս կիսապաշտպանը նաև մեկ գոլային փոխանցում էր կատարել Լա լիգայում։

«Ռեալ Սոսյեդադն» այս հաղթանակից հետո 46 միավորով 6-րդն է, «Կադիսը» 22 միավորով 18-րդն է:

Կիսվել սոց․ ցանցերում ՝