Վորոնեժի շրջանում հայտարարվել է անօդաչու սարքերի հարձակումների վտանգի մասին։ Այս մասին հայտնում է մարզային ԱԻՆ Telegram ալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգ կա: Խնդրում ենք բնակչությանը հանգստություն պահպանել: Պատրաստվեք արագ տեղափոխվել առանց պատուհանների սենյակ, իսկ եթե փողոցում եք՝ շենք, ավտոկայանատեղի կամ ստորգետնյա անցում»,-ասվում է հաղորդագրության մեջ: