Հայերեն Russian

ԵԽ նախարարների կոմիտեն Բաքվին կոչ է արել կատարել լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ որոշումը

Մարտի 12-14-ը Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նիստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերահսկողության շրջանակում ընդունվել են Ադրբեջանին վերաբերող որոշումներ:

Դրանցից մեկը վերաբերում է «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի» գործին։ Այն Հունգարիայում ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա, լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության մասին է: Կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները։

Կիսվել սոց․ ցանցերում ՝