Հայերեն Russian

Հաջորդ շաբաթ ռուսական ռուբլու փոխարժեքը որոշվելու է երկու կարևոր իրադարձություններով

Հաջորդ շաբաթ ռուբլու դինամիկան կորոշվի երկու կարևոր իրադարձություններով։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ռուբլու դինամիկան որոշվելու է երկու կարևոր իրադարձություններով՝ ՌԴ նախագահական ընտրություններով և ՌԴ Կենտրոնական բանկի՝ կուրսի վերաբերյալ նիստով, գործակալությանը տված հարցազրույցում ասել է ֆինանսական վերլուծաբան Վլադիսլավ Անտոնովը։

Նա հիշեցրել է, որ առաջին գործոնն արդեն իսկ հաշվի է առնվել շուկայի կողմից, և քաղաքական կայունությունը լրացուցիչ աջակցություն է տրամադրում ազգային արժույթին։

«Ռուսաստանի բանկը, ամենայն հավանականությամբ, նույնպես կթողնի փոխարժեքը անփոփոխ, սակայն կառույցի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան կարող է մի շարք կարևոր հայտարարություններ անել: Բացի այդ, շուկան հետևելու է նավթի գներին. եթե դրանք բարձրանան՝ հասնելով մինչև 87.5 դոլար` մեկ բարելի դիմաց, ապա աճը կարող է շարունակվել, ինչը լրացուցիչ աջակցություն կլինի ռուբլու համար։

Առաջիկա շաբաթվա ընթացքում դոլարը կմնա 90-93,3 ռուբլու, եվրոյինը՝ 99,1-101,8 ռուբլու, յուանինը՝ 12,5-12,9 ռուբլու սահմաններում»,- եզրափակել է վերլուծաբանը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝