ՌԴ Նովոսիբիրսկում Գիա Էրաձեի «Թագավորական կրկես» ներկայացման ժամանակ ակրոբատ Ելիզավետա Չումակովան ընկել է բարձրությունից։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մարտի 16-ին տեղական ժամանակով ժամը 17:00-ին։ Անկումից հետո ներկայացումը շարունակվեց։
Ընկնելու հետևանքով նա կոտրվածքներ է ստացել։ Մարմնամարզուհին այժմ հիվանդանոցում է և իրեն լավ է զգում։