Հայերեն Russian

ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիներն սկսել են քվեարկել

Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներից մի քանիսն արդեն իրենց ընտրությունը կատարել են՝ քվեարկելով ՌԴ նախագահական ընտրություններում։

Առավոտյան ուղիղ 8։00-ին Երևանում և Գյումրիում բացվել են ընտրատեղամասերը։ ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկության համար ընտրատեղամասերը ՀՀ–ում այսօր կաշխատեն մինչև 20.00–ն։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը բացված թիվ 8026 ընտրատեղամասում քվեարկել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան։

ՌԴ նախագահի ընտրությունների համար այսօր ՀՀ տարածքում 5 ընտրատեղամաս է գործում՝ 2-ը Երևանում (1-ը դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, 1-ը՝ ավիաբազայի) և 3 ընտրատեղամասեր՝ Գյումրիում (ՌԴ գլխավոր հյուպատոսությունում և 102 ռազմաբազայում)։ Այդ մասին քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մարտ 11-13-ը վաղաժամ ընտրություններ են անցկացվել Սյունիքի մարզում։ Քվեարկել է 844 անձ՝ մեր սահմանապահներն են, զինվորականները, որոնք այնտեղ են և Սյունիքում ապրող և աշխատող ՌԴ քաղաքացիները»,- նշել է դիվանագետը։

Նա հույս է հայտնել, որ կգրանցվի ընտրողների ակտիվ մասնակցություն և հավելել․

«Սա երևի թե ամենակարևոր քաղաքական իրադարձություններից մեկն է, քանի որ այս ընտրությունների արդյունքներից շատ բան է կախված մեր երկրի, ժողովրդի համար այս բեկումնային պահին։ Իհարկե, մենք այստեղ՝ Հայաստանում ամենայն պատասխանատվությամբ ենք մոտեցել քվեարկության կազմակերպմանը՝ օրենսդրությանն ու ՌԴ ԿԸՀ-ի ցուցումներին համապատասխան»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝