Հայերեն Russian

Նոր տվյալներ՝ ՌԴ նախագահական ընտրություններից

Նախագահական ընտրություններին ռուսաստանցիների մասնակցությունը քվեարկության առաջին օրերին ամբողջ երկրում կազմել է 55,10%:

Այս մասին հայտնում է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

«Ընդհանուր առմամբ Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը երկրում կազմել է 55,10 տոկոս»,- պարզաբանել են ԿԸՀ-ում։

Տեղեկությունը հրապարակվել է հանձնաժողովի կայքում։

Ընտրությունների առաջին օրը՝ մարտի 15-ին, մասնակցությունը կազմել է 35,40 տոկոս։

Հիշեցնենք, որ ՌԴ-ում նախագահական ընտրությունների քվեարկությունը սկսվել է մարտի 15-ին և կավարտվի 17-ին։ Ռուսները պետք է ընտրություն կատարեն չորս թեկնածուների միջև. երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝