Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում քվեարկել ցանկացողների հերթը մինչև Երևանի քաղաքապետարան է հասնում։ Տարածվող կադրերում երևում է, որ քվեարկելու համար հերթ կանգնած մարդկանց շարքը մոտ 250 մետր է ձգվում։
Հայաստանում բնակվող ՌԴ քաղաքացիները վաղ առավոտից եկել են դիվանագիտական ներկայացուցչություն՝ ՌԴ նախագահական ընտրություններին իրենց քաղաքացիական պարտքը կատարելու։
Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան 8։00-ին և կաշխատեն մինչև 20։00-ն։