«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բարձր է գնահատել իր թիմի խաղի որակը «Նյուքասլի» հետ Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի խաղում:
Գվարդիոլայի թիմն այդ խաղում հաղթեց 2-0 հաշվով։
«Մենք շատ լավ խաղացինք և շատ վստահ էինք գնդակով խաղում: Կովաչիչը, Ռոդրին և Սիլվան հիանալի էին այս խաղում:
Այս հանդիպումն իսկապես հիանալի ստացվեց, բայց դեռ վաղ է եզրափակչի մասին մտածելը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։