Վորոնեժի շրջանում անօդաչու թռչող սարքերով հարձակման սպառնալիք է ներկայացվել։ Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։
«Վորոնեժի շրջանի հարգելի բնակիչներ, տարածաշրջանում ներդրվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգի ռեժիմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մարզի ղեկավարը համաքաղաքացիներին կոչ է արել հանգստություն պահպանել, հետևել մարզային կառավարության կամ ՌԴ ԱԻՆ ահազանգերին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ Կիևը ուժեղացրել է հարձակումները Ռուսաստանի դեմ՝ Արևմուտքից ավելի շատ ֆինանսական օգնություն և զենք ստանալու նպատակով։ Նախարարությունը նաև նշել է, որ Ուկրաինայի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակվող գնդակոծությունը նպատակ ունի խաթարել ընտրական գործընթացը, ինչպես նաև վախեցնել մարդկանց՝ զրկել քվեարկելու հնարավորությունից։