Հայերեն Russian

Կոտայքում և Գեղարքունիքում բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, Արմավիրի մարզում՝ ապամոնտաժվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Արմավիրի մարզ, Խոյ համայնք, Շահումյան բնակավայրի Նավասարդյան 63 հասցեում, Գեղարքունիքի մարզ, քաղաք Վարդենիս, Կարճաղբյուր բնակավայրի, ինչպես նաև Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Սահմանադրության հրապարակ հասցեներում շահագործվող բենզալցակայաններում՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում իրականացված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները արձանագրել են   հրդեհային և տեխնիկական նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար։

Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում շահագործվող բենզալցակայանների գործունեությունը դադարեցնելու որոշումներ է կայացրել և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցության արդյունքում դրանք կապարակնքվել են, իսկ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան բնակավայրում շահագործվող բենզալցակայանը Տեսչական մարմնի  և  համայնքապետարանի հետ համագործակցության արդյունքում բենզալցակայանը  ապամոնտաժվել է։

Կիսվել սոց․ ցանցերում ՝