Հայերեն Russian

«Այսուհետ բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»․ Ալիև

Ղարաբաղյան Եերկրորդ պատերազմից հետո բոլորս ապրում ենք հպարտության զգացումով։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է Նովրուզի տոնի առթիվ ադրբեջանցի ժողովրդին ուղղված շնորհավորանքում։

«Այսուհետ բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ, այլապես կզղջան»,- հոխորտացել է Ալիև։

Նա նաև պնդել է, թե իբր հայկական Ստեփանակերտն «ադրբեջանական հող» է, ինչպես նաև հայտարարել է, թե «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները դաս չդարձան Հայաստանի համար»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝