Հայերեն Russian

Զախարովան քննադատել է Փաշինյանին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր տելեգրամյան ալիքում գրել է․

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե Երևանը Բաքվի հետ փոխզիջումների չգնա սահմանամերձ գյուղերի հարցում, ապա շաբաթվա վերջին կարող է պատերազմ սկսվել։

Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր կուրատորները բանն ինչ են հասցրել: Պետք է  ուշադրություն դարձնել․ տվյալ հայտարարությունը որևէ կերպ կապված չէ Ռուսաստանի հետ։ Սա Երևանի գործող իշխանությունների բացառիկ իրավասությունն է և արևմտյանների հետ նրանց խորհրդակցությունների արդյունքը»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝