Պակիստանի արևմուտքում 5,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բելուջիստան նահանգի Նուշկի քաղաքից 68 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախը եղել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։