Այսօր՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 14:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի 22/15 հասցեի հարևանությամբ բախվել են «Nissan» «Mercedes» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: