Հայերեն Russian

ՌԴ-ում ընտրությունների ժամանակ խոցվել է 419 ԱԹՍ և 67 հրթիռային արկ. Շոյգու

Ռուսաստանի նախագահի ընտրությունների անցկացման ժամանակ ոչնչացվել է ուկրաինական 419 անօդաչու թռչող սարք և 67 հրթիռային արկ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Ընտրական միջոցառումների ժամանակ խոցվել է 419 անօդաչու թռչող սարք և 67 հրթիռային արկ», – ասել է Շոյգուն մարտի 20-ին կայացած գերատեսչության կոլեգիայի նիստում։

Նրա խոսքով՝ Ուկրաինան փորձել է խափանել ընտրական միջոցառումները՝ թիրախավորված գնդակոծություններ կատարելով քվեարկության վայրերի վրա։

«Ահաբեկչական գործողությունները կանխելու համար ռուսական զորքերն ուժեղացրել են կառավարական և սոցիալական օբյեկտների պահպանությունը և ամրապնդել հակաօդային պաշտպանության համակարգը», – ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Ռուսաստանում նախագահական ընտրությունները կայացել են մարտի 15-17-ը, որոնց արդյունքներով հաղթել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ստանալով ձայների 87 %-ը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝