Նիժնի Նովգորոդի մարզի Շախունյա քաղաքի տներից մեկի տանիքից սառույց է ընկել 12-ամյա երկու երեխաների վրա, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունը։ «
Մարտի 20-ի ցերեկը Գագարինի փողոցում բազմաբնակարան շենքի տանիքից սառույց է ընկել 12-ամյա երկու երեխաների վրա, վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ստացել են անհրաժեշտ բուժօգնություն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է մարզային հաղորդագրության մեջ:
Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 238-րդ հոդվածի 2-րդ մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում կամ աշխատանք, որն անզգուշությամբ հանգեցրել է մարդու առողջությանը լուրջ վնասի)։