Հայերեն Russian

Սանկտ Պետերբուրգում տասնհինգ մարդ դուրս է բերվել ռեստորանից ծխի պատճառով

Սանկտ Պետերբուրգի հյուրանոցի ռեստորանից, որտեղ այրված սննդամթերքի պատճառով ծուխ է բարձրացել, 15 մարդ է տարհանվել, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։

«Սանկտ Պետերբուրգի ռեստորանում սնունդ է այրվել, «Ազիմուտ» հյուրանոցի 18-րդ հարկից ծուխ է դուրս եկել, ռեստորանից տարհանվել է 15 մարդ», – հայտնում է գերատեսչությունը Telegram-ի իր ալիքում։ Ինչպես նշվում է, ռեստորանում հրդեհ չի եղել։

Կիսվել սոց․ ցանցերում ՝