Հայերեն Russian

Թաթոյանը Լոնդոնի հայկական եկեղեցիում փաստերով ներկայացրել է Արցախի ու ՀՀ դեմ Բաքվի վայրագությունները

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում, որպես հիմնական բանախոս մասնակցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Միացեալ Թագավորութեան և Իռլանդիայի թեմի հովանու ներքո կազմակերպված բարձրաստիճան համաժողովին․

«Փաստերով ներկայացրել եմ Հայաստանի սահմանային քաղաքների ու գյուղերի բնակիչներին Ադրբեջանի դիտավորյալ պատճառած տառապանքները` մարդիկ զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, եկամուտ վաստակելու հնարավորությունից, սեփականությունից և այլն:

Քննարկվել են Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների ռազմավարությունը, էթնիկ զտումների, մարդկանց սպանությունների ու այլ դաժանությունների հարցեր: Բարձրացվել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հարցը:

Անդրադարձել եմ հայերի դեմ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականությանը:

Համաժողովի բանախոս էր նաև Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Լորդ Ալթոնը։ Օքսֆորդի համալսարանի դասախոս Հրաչ Չիլինգիրյանը և ցեղասպանագետ Էվելինա Օխաբը ղեկավարեցին քննարկումները:

Համաժողովին մասնակցեցին նաև բարձրաստիճան հոգևորականներ միջազգային փորձագետներ, Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչները:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Միացեալ Թագավորության և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Հուն Ուղափառ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի Առաջնորդ, Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի նախագահ Նիկիտաս Արքեպիսկոպոս Լիլուլիասը:

Համաժողովը կազմակերպված էր Գերանաշնորհ Գրիգորիս եպիսկոպոս Բալաքյանի հիշատակին եւ նվիրված էր Արցախում (Լեռնային Ղարաբաղում) Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումներին, եւ բռնի տեղահանված հայերի իրավունքներին»,- մանրամասնել է Թաթոյանը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝