Հայերեն Russian

Լսել են ձայներ, մտածել են հակառակորդն է կրակահերթ արձակել. սերժանտը կյանքից զրկվել է


ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կարեն Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հետախուզական դասակի 1-ին հետախուզության ջոկի ավագ հետախույզ,կոչումով շարքային,զորամասի հրամանատարի հրամանով ընդգրկված լինելով մարտական հերթապահության զորամասի պահպանության տեղամասի թիվ մարտական դիրքի տարածքում տեղակայված հետախուզական դարանում՝որպես դիտորդ,2021թ․-ի սեպտեմբերի 13-ին՝ժամը 22։00-ի սահմաններում,իր հանգստի ժամին,գտնվելով իրենց համար նախատեսված վրանում,լսելով դեպի վրանը մոտեցող անձանց ձայներ,որոնք հանդիսացել են նույն հետախուզական դարակի ավագի օգնական,սերժանտ Լևոն Սուքիասյանը,դիտորդ,սերժանտ Մկրտիչ Հովակյանը,դիտորդ,շարքային Վարդան Ստեփանյանը և հանգստացող հերթափոխ,շարքային Սուրեն Հարությունյանը,խախտել է ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կրելու պահանջները,այն է՝չհանդիսանալով տվյալ ժամի դիտորդ կամ կացարանի դիտորդ,անտեսելով նշված ծառայություններն իրականացնող զինծառայողների առկայությունը,առանց բավարար հիմքերի ենթադրելով,որ հետախուզական դարանի վրանի ուղղությամբ եկող անձինք հակառակորդի զինված ուժերի զինծառայողներ են,վերջիններիցս չպահանջելով զինծառայողներին ճանաչելու նպատակով որոշված տվյալ օրվա նշաբանը,իր բացականչությանը պատասխան չստանալով,վրանից վերցրել է իրեն ամրակցված ԿՁԳ-74 տեսակի գնդացիրը և կրակահերթ է արձակել նրանց ուղղությամբ,որն առաջացրել է ծանր հետևանքներ՝սերժանտ Լևոն Սուքիասյանը ստացել է հրազենային,իսկ սերժանտ Մկրտիչ Հովակյանը մահացու հրազենային վնասվածքներ։

Քնար Մանուկյան

Կիսվել սոց․ ցանցերում ՝