Հայերեն Russian

Բաքուն կոչ է արել Փարիզին «չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին»

Պաշտոնական Բաքուն կոչ է արել Փարիզին «չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և դադարեցնել սադրիչ հայտարարությունները»։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ՝ ուղղված Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալի՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարություններին։

Հաջիզադեի խոսքով՝  րանսիայի վարչապետն իր հայտարարություններով «միակողմանիորեն պաշտպանում է Հայաստանին»։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ «Բաքուն կոչ է անում ֆրանսիական կողմին դասեր քաղել պատմությունից, չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և վերջ տալ սադրիչ հայտարարություններին»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝