4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Օխոտսկի ծովում՝ Կամչատկայի ափերի մոտ, հայտնում է ՌԴ ԱԻՆ Կամչատկայի երկրամասի մամուլի ծառայությունը։
«Երկրաշարժը տեղի է ունեցել 478 կիլոմետր խորության վրա: Սեյսմիկ իրադարձության ուժգնությունը կազմել է 4,6 մագնիտուդ: Էպիկենտրոնը գտնվել է Օխոտսկի ծովում՝ Ուստ-Բոլշերեցկի մունիցիպալ շրջանի Օկտյաբրսկի գյուղից 120 կիլոմետր դեպի արևմուտք»,- ասված է հաղորդագրության մեջ։
Շրջանի բնակեցված վայրերում ցնցումները չեն զգացվել։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։