Հայերեն Russian

«Երեկ դեռ շուտ էր, վաղը կարող է ուշ լինել». Վլադիմիր Իլյիչ Ուլյանով (Լենին)

«Երեկ դեռ շուտ էր, վաղը կարող է ուշ լինել». Վլադիմիր Իլյիչ Ուլյանովն (Լենին) այս խոսքերն ասել է՝ խոսելով Հոկտեմբերյան հեղափոխության իրականացման ժամկետների մասին, նկատի ունենալով, որ հեղափոխությունը պետք է իրականացնել հենց հիմա, այսօր:

Հիմա Հայաստանն է կանգնած ծանր ընտրության առաջ. Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է մասնատման և կործանման, բոլորը հասկանում են, որ միայն նրա հեռացման միջոցով է հնարավոր փրկել գոնե եղածը, բայց ժամանակը կարծես թե աշխատում է Հայաստանի դեմ, մեր դեմ, քանի որ Փաշինյանի իշխանությունը շարունակում է մնալ, նա շարունակում է մնալ իշխանության: Ուշանում է այն երբը, որը պետք է իրականացնի իշխանափոխություն, պետք է փրկի Հայաստանը և պետք է քաղաքական ուժերի ու գործիչների գործողություններով ասի, որ վաղն այլևս ուշ է լինելու:

«Համահայկական ճակատ» շարժումն այն քաղաքական միավորումն է, որի ներկայացուցիչները ևս հայտարարում են, որ Հայաստանը պետք է փրկել Նիկոլ Փաշինյանից: Շարժման առաջնորդ գեներալ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանին հրապարակային անվանել է ստախոս, վախկոտ և դավաճան: Շարժմանը միացած «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ Խաչիկ Ասրյանն ասում է, որ Փաշինյան Նիկոլի վարչակազմը Հայաստանը մերձեցնում է մեզ թշնամի, մեր թշնամիների բարեկամ և հովանավոր ՆԱՏՕ-ի հետ՝ Հայաստանը դարձնելով Արևմուտքի կողմից անխնա շահագործվող և դիմացը ոչինչ չստացող գաղութի:

Դեռ որքա՞ն կարելի է Հայաստանի իշխանության ղեկին հանդուրժել ստախոս, վախկոտ դավաճանին, արևմտյան գաղութարարների դրածոյին: Այս հարցի պատասխանն են ակնկալում լսել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդից այն հազարավոր, հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր Հայաստանի փրկությունը կապում են հենց «Համահայկական ճակատ» շարժման հետ:

Իհարկե, տեսանելի է, որ «Համահայկական ճակատ» շարժումն ակտիվ գործունեություն է ծավալում․ շարժմանը միանում են նորանոր խմբեր և անհատներ, շարժումը նոր թափ է ստանում: Բայց մյուս կողմից Հայաստանի շուրջ ահագնացող վտանգները ևս մեծանում են:

Նիկոլ Փաշինյանն իրականացնում է իր արևմտյան տերերի և հովանավորների ծրագիրը․ ինչ հնարավոր է հանձնել թշնամի Ադրբեջանին, իսկ մնացածը թողնել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի խնամակալության տակ, ինչը կնշանակի Հայաստանի պետականության, իսկ շատ կարճ ժամանակ անց՝ հայ ինքնության վախճան:

Մենք, փոխանցելով հայ հանրության տարբեր խմբերի տեսակետն ու մտահոգությունները, ուզում ենք բոլոր պատերազմներին մասնակցած մարտական հրամանատարներ գեներալ Արշակ Կարապետյանին և գնդապետ Խաչիկ Ասրյանին ասել, որ եկել է Հայաստանը փրկելու պահը, եկել է իսկապես վճռական գործողություններով Նիկոլ Փաշինյանի ռեժիմին հեռացնելու ժամանակը, մենք չգիտենք թե երբ էր շուտ, բայց այն, որ վաղն ուշ է լինելու, դա ցավալի փաստ է:

Կո՛չ ենք անում՝ ամենավճռական գործողություններով համախմբել հայությանը, և Հայաստանը մաքրել արևմտաթուրքական աղբից և երկրում հաստատել իսկապես ազգային քրիստոնեական իշխանություն, որը և կապահովի Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգությունը, զարգացումը, հզորացումը և հարատևությունը:

Առաքել Առաքելյան

Կիսվել սոց․ ցանցերում ՝