Երեկ՝ մարտի 21-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում հայտնի «Բենեդիկտ» ռեստորանային համալիրում ծեծկռտուք է տեղի ունեցել և կա դանակահարված քաղաքացի։ Գրել է Գագիկ Շամշյանը։
Պարեկները ու ոստիկանները ռեստորանի ներսում և դրսում հայտնաբերել են արնանման հետքեր ու դեպքի վայրցի մի քանի հոգու ոստիկաններն ու պարեկները տեղափոխեցին ոստիկանության Մաշտոցի բաժին։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, «Արմենիա» բժշկական կենտրոնի ոստիկանության Մաշտոցի բաժին ահանզգ է ստցավել, որ դանակահարված վիճակում ծայարհեղ ծանր ախոտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին տեղափոխվել է նշված վայրից:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Հայաստանի և Ուկրաինային Հանրապետության քաղաքացի, Վաղարշապատ քաղաքի բնակիչ 33-ամյա Արամ Սարգսյանն է։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով` վիճաբանությունից առաջ «Բենեդիկտ» ռեստորանում նշելիս են եղել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ, երջանկահիշատակ Սեյրան Սարոյանի որդու կնոջ ծննդյան արարողությունը, որին մասնակցելիս է եղել նաև հիվանդանոց տեղափոխվածը, ով նաև աշխատում է Էջմիծանում հայտնի գինու, կոնյակի գործարանում և արարողության ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել, որը այնուհետև շարունակվել է դրսում, որտեղ էլ դանակի մի քանի հարվածներ են հասցրել Ա․ Սարգսյանին, ով այնուհետև շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն արդեն պարզել են ենթադրյալ դանակահարողի ինքնությունը , ով Ս․ Սարոյանի ազգականներից է, ում որոնում են։