Հայերեն Russian

Համաշխարհային հանրությունը պետք է դատապարտի տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունը․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն՝ հավելելով, որ Ռուսաստանի դիվանագիտական ​​գերատեսչությունը զանգեր է ստանում ամբողջ աշխարհից։

«ՌԴ ԱԳՆ-ն աշխարհի տարբեր երկրների շարքային քաղաքացիներից զանգեր է ստանում, որոնք ցավակցում են «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ և խստորեն դատապարտում այս արյունալի ահաբեկչությունը, որը տեղի է ունենում ողջ մարդկության աչքի առաջ»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Զախարովան։

Ողջ համաշխարհային հանրությունը պետք է դատապարտի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունը, նշել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում ՝