Հայերեն Russian

Բիշքեկում ձերբակալել են 5 ադրբեջանցու, որոնք մահափորձ էին նախապատրաստում Ղրղզստանի ղեկավարության դեմ

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտարարել է, որ Բիշքեկում ձերբակալել են անդրազգային հանցավոր խմբավորման հինգ անդամի, որոնք մահափորձ էին ծրագրել Ղրղզստանի ղեկավարության դեմ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կազմակերպված հանցավոր խմբավորումների հակաիրավական գործունեության բացահայտմանն ու կանխմանն ուղղված օպերատիվ միջոցառումների կազմակերպման ընթացքում օտարերկրյա քաղաքացիներից և, հնարավոր է, միջպետական հետախուզման մեջ գտնվող անձանցից Ղրղզստանի ազգային անվտանգության մարմինների տեսադաշտում են հայտնվել անդրազգային հանցավոր խմբավորման անդամ հանդիսացող Ադրբեջանի հինգ քաղաքացի՝ Ալիև Վ. Մ.-ն, Բաղխիրով Ս. Ա.-ն, Ասգարով Մ. Օ.-ն, Բեհբուդով Մ. Ս.-ն և Մամադով Զ. Ի.-ն։

«Ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ Ասգարովը հանցավոր միջավայրի ամրապնդման և գողական գաղափարախոսության տարածման, ինչպես նաեւ իր կարգավիճակի բարձրացման նպատակով իր հանցակիցների հետ ժամանել է Ղրղզստանի Հանրապետության տարածք՝ երկրի ղեկավարության դեմ մահափորձ կազմակերպելու համար ՝ կապված հանցավոր խմբավորման դեմ պետության վարած ակտիվ պայքարի քաղաքականության հետ:

Մարտի 22-ին իրականացվել են օպերատիվ-քննչական միջոցառումներ, որոնց արդյունքներով բոլոր վերը նշված անձինք ձերբակալվել են։ Ներկայումս քննչական միջոցառումներ են անցկացվում նրանց պատասխանատվության ենթարկելու համար՝ Ղրղզստանի օրենսդրության համաձայն», – ասված է հայտարարության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝