Հայերեն Russian

Հայաստանի մի քանի շրջաններում ձնախառն անձրև է․ մանրամասներ

Մարտի 23-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Տաշիրի, Հրազդանի, Սևանի,Գավառի տարածաշրջաններում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում  ձյուն է տեղում, Աշոցքի, Աբովյանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Կիսվել սոց․ ցանցերում ՝