Այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։
Պարեկները սահմանազատել են տարածքը։
Ըստ նախնական տեղեկությունների պայթյունի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն գազալցակայանին պատճառվել է նյութական վնաս։
Թե ի՞նչն է եղել պայթյունի պատճառը՝ պարզվում է։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։