Հայերեն Russian

«Կրոկուս»-ի ահաբեկչության տուժածների թիվն աճում է․ նոր տվյալներ

ՌԴ ԱԻՆ-ը թարմացրել է մարտի 22-ի երեկոյան մերձմոսկովյան «Կրոկուս» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության տուժածների մասին տեղեկությունը։

Վերջին տվյալներով՝ տուժածների թիվը հասել է 152-ի։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում։

Ավելի վաղ ՌԴ ՔԿ-ն հայտնել է ահաբեկչության հետևանքով 133 զոհի մասին։

«Ահաբեկչության արդյունքում տուժել է 285 մարդ (այդ թվում՝ 8 երեխա)»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝