Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Շերեմետևո օդանավակայանում Մոսկվա-Երևան թռիչքի մի ուղևորուհի ասել է, որ իր ուսապարկի մեջ ռումբ կա։
Հայտնում են, որ կինը մի կերպ է բարձրացել Երևան մեկնող ինքնաթիռ, բորտուղեկցորդներին հայտնել է, թե ձեռքի ուղեբեռում ռումբ կա։ Նա իրեն ագրեսիվ է պահել, տեղից տեղ է շարժվել։
Թռիչքը հետաձգվել է, տեղում աշխատում են մասնագետները։