Հայերեն Russian

Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհը կփակվի․ քարաթափման հետևանքներն են վերացնում

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են․

«Մարտի 24-ին՝ ժամը 17։10-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է  կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ հանապարհի 2-րդ կմ-ում ժամը 19։00-ից կատարվելու են քարաթափման հետեւանքների վերացման աշխատանքներ։ Մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝