Ռուսաստանի ԱԻՆ-ը հրապարակել է Մոսկվայի մարզի «Crocus City Hall» համերգասրահում զոհվածների նոր ցուցակը, որում 68 ազգանուն է նշված, հայտնում է РИА Новости-ն։
Ցուցակը կհամալրվի, քանի որ դատաբժշկական փորձագետները ճշտում են զոհվածների ինքնությունը, հայտնել են նախարարությունից։