Հայերեն Russian

Ադրբեջանում կրկին զինվոր է ինքնասպան եղել

Ադրբեջանում կրկին զինվոր է ինքնասպան եղել․ հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Նշվում է, որ ՊՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային Բաղիրով Էլջան Էմին օղլուն ինքնասպանություն է գործել հրազենի գործադրմամբ, հայտնում է զինվորական դատախազության մամուլի ծառայությունը։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Հատկանշական է, որ վերջին շրջանում ադրբեջանական բանակում շատացել են ինքնասպանության դեպքերը։

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝