Հայերեն Russian

Թուրքիայում 40 ահաբեկիչ է ձերբակալվել (տեսանյութ)

Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է 40 մարդու, ովքեր կասկածվում են Ստամբուլի դատարանի շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության փորձի մեջ, որը հանգեցրել է կնոջ մահվան։

Այս մասին Hurriyet Daily News-ին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։

Թերթը նշում է, որ հարձակվողները եղել են DHKP-C-ի՝ ծայրահեղ ձախակողմյան խմբավորման անդամներ, որոնք համարվում են ահաբեկչական կազմակերպություն Թուրքիայում, ԱՄՆ-ում և Եվրամիությունում։

Կիսվել սոց․ ցանցերում ՝