Հայերեն Russian

«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել է 139 մարդ․ Բաստրիկին

«Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 139 մարդ է զոհվել, հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը ահաբեկչությունից հետո ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։

Այս պահին պարզվել է, որ 40-ը մահացել է հրազենային վնասվածքներից, 45-ը՝ հրդեհի հետևանքով, ասել է ՌԴ Քննչական կոմիտեի նախագահը։

Փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան իր հերթին հայտնել է, որ ահաբեկչության 52 տուժած դուրս է գրվել հիվանդանոցներից, ևս 93 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, շարունակում է մնալ հիվանդանոցում։ 9 տուժածի, այդ թվում՝ մեկ երեխայի վիճակը գնահատվում է ծանր։

Կիսվել սոց․ ցանցերում ՝