Կովկասից դուրս գտնվող ուժերը տարածաշրջանում կայունություն չեն բերի, ուստի նրանց մասնակցությունը պետք է սահմանափակվի։ Այս մասին aif.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններում առկա դժվարություններն ու ՀՀ իշխանությունների սերտ գործակցությունը ԵՄ-ի ու արևմտյան երկրների հետ։
«Կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը: Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակվի, քանի որ դրանք ի վիճակի չեն այնտեղ կայունություն և բարգավաճում ապահովել», – ասել է Պեսկովը: