Հայերեն Russian

Ձերբակալել են 43 մարդու․ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում

 

Ադրբեջանի ներքին գործերի մարմինների աշխատակիցները բացահայտել են երկրի տարածքում կատարված 33 և նախորդ ժամանակաշրջաններից չբացահայտված 3 հանցագործություններ։ Այդ մասին հայտնում է APA-ն՝ գերատեսչությանը հղումով։

ՆԳՆ մամուլի ծառայությունից մանրամասնել են, որ նախօրեին ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող 43 անձ, որոնցից 23-ը հետախուզվում էին պարտքերի համար։

Միաժամանակ նշվում է, որ բացահայտվել է թմրամիջոցների հետ կապված 17 և ապօրինի պահվող զենք-զինամթերքի առգրավման և հայտնաբերման հետ կապված 5 փաստ։ Հանցագործություններ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 36 անձ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝