Հայերեն Russian

Վերահաստատեցինք Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը. Պետել

Շատ ուրախ եմ կրկին հանդիպել Հայաստանի խորհրդարանի մեր գործընկեր պատգամավորների հետ Ազգային ժողովի բարեկամական խմբի Հայաստան այցի առաջին օրը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ան-Լորենս Պետելը:

«Միասին վերահաստատեցինք Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը և համագործակցությունը խորացնելու մեր պատրաստակամությունը»,- նշել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում ՝