Թուրքիայի Ադանա նահանգի Սայմբեյլի շրջանում 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկություն է տարածել Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։
Նշվել է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 12:02-ին և տեղի է ունեցել 7,04 կմ խորության վրա։